Մատչելիության հղումներ

Ալիևը՝ Մեծ քսանյակի գագաթնաժողովում


Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիև, արխիվ
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիև, արխիվ

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանի անձնական հրավերով, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Անթալիայում մասնակցում է Մեծ քսանյակի (G20) գագաթնաժողովին: Այդ մասին հաղորդում են ադրբեջանական լրատվամիջոցները:

APA լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Էրդողանի անունից գագաթնաժողովի մասնակիցների պատվին տրված աշխատանքային ճաշի ընթացքում ահաբեկչության դեմ պայքարի և միգրացիոն ճգնաժամի թեմայով քննարկումներում Մեծ քսանյակի մեջ չմտնող Ադրբեջանի նախագահը ելույթ է ունեցել և հայտարարել, մասնավորապես, թե իր երկիրը ևս տուժում է ահաբեկչությունից, և «այդ ահաբեկչությունը Ադրբեջանի նկատմամբ Հայաստանի օկուպացիոն քաղաքականության բաղկացուցիչ մասն է կազմում»»: Նա պնդել է, թե «Ադրբեջանում հայկական ահաբեկչական կազմակերպության կողմից իրականացված ահաբեկչական գործողությունների արդյունքում երկրի ավելի քան 2 հազար քաղաքացի է զոհվել»:

Ապա Ալիևը հերթական անգամ ներկայացրել է Լեռնային Ղարաբաղի հարցով պաշտոնական Բաքվի դիրքորոշումը, ամփոփելով, թե «հակամարտությունը պետք է լուծվի միայն միջազգային նորմերին համապատասխան և Ադրբեջանի տարածքային ամբողջականության հիման վրա»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG