Ֆրանսիայի օդուժը Սիրիայի Ռաքքա քաղաքում 20 հարված է հասցրել «Իսլամական պետություն» խմբավորման դիրքերի ուղղությամբ։ Օդային հարվածներին մասնակցել է 10 ինքնաթիռ, հաղորդում է երկրի պաշտպանության նախարարությունը։
Հարվածները հասցվել են ջիհադիստների հրամանատարական կետի, զինապահեստների, ինչպես նաև զինյալների ուսումնավարժանքների ճամբարների ուղղությամբ։
Ռաքքան, հիշեցնենք, ահաբեկչական խմբավորման հռչակած «խալիֆաթի» «մայրաքաղաքն» է: