Մատչելիության հղումներ

Ուկրաինայում ՏԻՄ ընտրությունների երկրորդ փուլն է


Այսօր Ուկրաինայում անցկացվում է տեղական ընտրությունների երկրորդ փուլը: Նոյեմբերի 15-ի քվեարկությամբ ընտրվում են մայրաքաղաք Կիևի ու երկրի 28 այլ քաղաքների տեղական ինքնակառավարման մարմինները՝ քաղաքապետերն ու ներկայացուցիչների խորհրդի (ավագանու) անդամները:

Հոկտեմբերի 25-ին կայացած առաջին փուլի էքզիթ փոլերի տվյալներով՝ իշխանությունները առավելություն են պահպանում երկրի արևմտյան և կենտրոնական շրջաններում, իսկ հարավում և արևելքում հաղթել էր ընդդիմությունը: Ռուսամետ անջատականների վերահսկողության տակ գտնվող Դոնեցկի և Լուգանսկի մարզերում ընտրություններ չեն անցկացվում: Ընտրություններ չեն անցկացվում նաև Ղրիմում, որը Ռուսաստանը բռնազավթել է 2014-ի գարնանը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG