- Հեղինակ՝ Հեղինե Բունիաթյան
Ֆրանսպրեսը հաղորդում է, որ նախագահ Օլանդը պատրաստվում է այցելել համերգասրահ, որտեղ, ըստ լրատվամիջոցների, շուրջ 100 մարդ է զոհվել:
- Հեղինակ՝ Հեղինե Բունիաթյան
Րոպեներ առաջ նախագահ Օլանդը ժամանել է «Բատլական» համերգասրահ, որտեղ ըստ հաղորդումների,մոտ 100 մարդ է սպանվել:
«Մենք ցանկացանք լինել այն մարդկանց կողքին, որոնք տեսան այս ահասարսուռ տեսարանները, եկանք ասելու, որ պատրաստվում ենք պայքարել, եւ որ մեր պայքարը լինելու է անողոք: Ահաբեկիչները, որոնք պատասխանատու են այս ողբերգության համար, պետք է իմանան, որ հանդիպելու են Ֆրանսիայի դիմակայությանը, Ֆրանսիան վճռական է, միասնական եւ թույլ չի տա իրեն ահաբեկել»,-հայտարարել է Օլանդը:
Հայաստանի արտգործնախարարը հայտարարություն է տարածել Փարիզում ահաբեկչությունների կապակցությամբ:
«Հայաստանը Ֆրանսիայի կողքին է: Խստորեն դատապարտում ենք Փարիզում իրականացված մարդատյաց ահաբեկչական գործողությունները։ Ցավակցում և մեր զորակցությունն ենք հայտնում Ֆրանսիայի բարեկամ ժողովրդին: Ահաբեկչության դեմ պայքարը ողջ քաղաքակիրթ աշխարհի պայքարն է», - հայտարարել է Էդվարդ Նալբանդյանը:
Ֆրանսիական ոստիկանության տվյալներով՝ Փարիզի հարձակումներն իրականացրած ահաբեկիչներից առնվազն չորսը սպանվել են, երեքը՝ «Բատակլան» համերգասրահում, և ևս մեկը, ով իրեն պայթեցրել է Ստադ դը Ֆրանս մարզադաշտի մոտ։ Այդ մասին հայտնում են տեղական լրատվամիջոցները։