Մատչելիության հղումներ

Փրկարարները դեպքի վայրից էվակուացնում են վիրավորներին, Փարիզ, 13-ը նոյեմբերի, 2015թ.
Փրկարարները դեպքի վայրից էվակուացնում են վիրավորներին, Փարիզ, 13-ը նոյեմբերի, 2015թ.

Պայթյուններ, կրակոցներ Փարիզում. Ֆրանսիայում արտակարգ դրություն է հայտարարվել

Ուրբաթ երեկոյան Փարիզում պայթյուններ և կրակոցներ են հնչել, հաղորդվում է տասնյակ զոհերի մասին: Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը երկրում արտակարգ դրություն է հայտարարել:

Միացյալ Նահանգները Ֆրանսիայի ժողովրդի հետ է և պատրաստ աջակցել՝ րոպեներ առաջ հայտարարել է ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման։

«Սա խաղաղ բնակչությանը ահաբեկելու սարսափելի փորձ էր», -հայտարարելէ Սպիտակ տան ղեկավարը՝ ընդգծելով, որ առայժմ չի ուզում խոսել դրա ետևում կանգնած ուժերի մասին, քանի դեռ հայտնի չեն բոլոր մանրամասները։

Րոպեներ առաջ հատուկ հայտարարությամբ հանդես եկավ Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը։

«Այս պահին, երբ ես ելույթ եմ ունենում, ահաբեկչական հարձակումները դեռ շարունակվում են», - հայտարարել է Օլանդը՝ շարունակելով. - «Մենք կենտրոնացրել ենք բոլոր հնարավոր ուժերը ահաբեկիչներին չեզոքացնելու համար։ Երկու որոշում կընդունվի՝ կհայտարարվի արտակարգ դրություն, որոշ վայրեր կփակվեն, երթևեկությունը կարգելվի։ Արտակարգ դրություն կհայտարարվի ամբողջ տարածքում։ Երկրորդ որոշումը սահմանների փակումն է»։

«Սա մի ահավոր փորձություն է, որ մեզ պատուհասել է», - ամփոփել է Ֆրանսիայի նախագահը։

Մեծ Բրիտանիայի վարչապետ Դեյվիդ Քեմերոնը հայտարարել է, թե ցնցված է Փարիզում տեղի ունեցած հարձակումներից ու բռնություններից։

«Մտքերով ու աղոթքներով Ֆրանսիայի ժողովրդի հետ ենք, մենք կանենք հնարավոր ամենը՝ նրանց օգնելու», - գրել է նա Թվիթերում:

Բեռնել ավելին

XS
SM
MD
LG