Ադրբեջանում կայացել են ռազմաօդային ուժերի մարտական ուղղաթիռների թռիչքային-մարտավարական զորավարժություններ՝ պաշտպանության նախարար Զաքիր Հասանովի ղեկավարությամբ:
APA լրատվական գործակալության փոխանցմամբ՝ զորավարժությունների ժամանակ, որի մարտական կրակի փուլին հետևել է նաև երկրի վարչապետի առաջին տեղակալ Յաղուբ Էյուբովը, օդաչուները պայմանական թշնամու ցամաքային շարժվող և անշարժ թիրախների, տարբեր օբյեկտների, զրահատեխնիկայի հայտնաբերման նորմատիվ առաջադրանքներ են կատարել, ստուգվել է պահեստային և օպերատիվ օդակայաններում ավիացիոն տեխնիկայի տեղաբաշխմանը ցամաքային ծառայությունների պատրաստության աստիճանը: Այնուհետև կառավարվող ավիացիոն հրթիռների օգնությամբ ոչնչացվել են տարբեր թիրախներ:
Ըստ ադրբեջանական գործակալության՝ Հասանովի առաջադրած խնդիրները ուղղաթիռների անձնակազմերը հաջողությամբ կատարել են, մարտական կրակի արդյունքները բարձր են գնահատվել: