Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը կարգադրել է Հայաստանի հետ ստորագրել Կովկասյան տարածաշրջանում Հակաօդային պաշտպանության միացյալ տարածաշրջանային համակարգ ստեղծելու մասին համաձայնագիր:
«Ընդունել Ռուսաստանի Դաշնության և Հայաստանի Հանրապետության միջև Հավաքական անվտանգության կովկասյան տարածաշրջանում Հակաօդային պաշտպանության միացյալ տարածաշրջանային համակարգ ստեղծելու մասին համաձայնագիր ստորագրելու Ռուսաստանի Դաշնության կառավարության առաջարկը», - ռուսաստանյան «Նովոստի» լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ասված է Պուտինի այսօր ստորագրած կարգադրությունում:
Ռուսաստանի նախագահը պաշտպանության նախարարությանը հանձնարարել է արտգործնախարարության մասնակցությամբ բանակցություններ անցկացնել հայկական կողմի հետ և Ռուսաստանի անունից ստորագրել համաձայնագիրը:
Առավել մանրամասն տե՛ս այստեղ