Երեկ ժամը 23:20-ի սահմաններում Կապան-Ծավ-Շվանիձոր-Մեղրի միջպետական ավտոճանապարհի 26-րդ կիլոմետրում` Սրաշեն գյուղի տարածքում, տեղի է ունեցել քարաթափում:
Տրանսպորտի և կապի նախարարության լրատվական ծառայության փոխանցմամբ, մոտ 3 խորանարդ մետր ծավալով ժայռաբեկորները պոկվել և ընկել են երթևեկելի հատվածի վրա` ճանապարհը դարձնելով միակողմանի երթևեկելի:
Կապանի ճանապարհաշինական ընկերության աշխատակիցները քարաբեկորները հեռացրել են ճանապարհից:
Այսօր ժամը 11-ի դրությամբ ճանապարհը երկկողմանի երթևեկելի է: