ՄԱԿ-ի կազմում գործող կրթական, գիտական և մշակութային կազմակերպությունը` ՅՈւՆԵՍԿՕ-ն այսօր պետք է որոշի` արդյոք Սերբիայից անջատված Կոսովոն կարող է դառնալ այս կառույցի լիիրավ անդամ:
Քվեարկությունը տեղի կունենա Փարիզում՝ ՅՈւՆԵՍԿՕ-ի Գլխավոր խորհրդաժողովի ընթացքում: Կոսովոն պետք է ստանա ՅՈւՆԵՍԿՕ-ի անդամ 195 պետությունների առնվազն երկու երրորդի աջակցությունը:
Սերբիան և Ռուսաստանը կտրականապես դեմ են ՅՈւՆԵՍԿՕ-ին Կոսովոյի անդամակցելուն: «Կոսովոյի ներկայացրած հայտի քվեարկությունը ՅՈւՆԵՍԿՕ-ի գործունեությունը քաղաքականացնելու փորձ է», - հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը: