Մատչելիության հղումներ

Բաքուն քննադատել է Ջեյմս Ուորլիքին և «զրոյական» գնահատել Մինսկի խմբի արդյունավետությունը


Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունը այսօր տարածած հայտարարությամբ կտրուկ քննադատության է ենթարկել Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքին` դիվանագետի վերջին թվիթերյան գրառման համար:

Դրանում Մինսկի խմբի ամերիկացի համանախագահը քննադատել էր Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի քաղաքական հանձնաժողվում այս շաբաթ հաստատված զեկույցը և ԵԽԽՎ-ին խորհուրդ էր տվել ԼՂ-ի հարցով զեկույցներ ընդունելուց առաջ խորհրդակցել ԵԱՀԿ-ի հետ:

«Չի բացառվում, որ Ջեյմս Ուորլիքը Հայաստանի զավթողական քաղաքականության շահերին ծառայող բաղկացուցիչ մասերից մեկն է»,- հայտարարել է Ադրբեջանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Հիքմեթ Հաջիևը, հավելելով, թե «Մինսկի խմբի գործունեության արդյունավետությունը զրոյական է»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG