Մատչելիության հղումներ

Գագիկ Բեգլարյանը կմեկնի Տուլա


Գագիկ Բեգլարյան, արխիվ
Գագիկ Բեգլարյան, արխիվ

Մոսկվա - Երևան ուղևորատար ավտոբուսի վթարի առնչությամբ Հայաստանի տրանսպորտի և կապի նախարար Գագիկ Բեգլարյանի գլխավորությամբ ձևավորվել է հանձնաժողով:

Նախարարության փոխանցմամբ՝ հանձնաժողովի կազմում ընդգրկվել են Հայաստանի արտաքին գործերի, տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների, առողջապահության նախարարությունների, ոստիկանության և Հայաստանի քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության պաշտոնյաներ:

Գագիկ Բեգլարյանի գլխավորած պատվիրակությունն այսօր երեկոյան կմեկնի Տուլայի մարզ՝ ռուս գործընկերների հետ տեղում համակարգելու աշխատանքները։

Նախարարությունը տեղեկացնում է, որ մինչ այդ, պատասխանատու բոլոր գերատեսչությունների ղեկավարներն անմիջական կապի մեջ են Ռուսաստանի համապատասխան գերատեսչությունների պաշտոնակիցների հետ՝ նրանցից ստանալով տեղեկատվություն։

Տրանսպորտի նախարարությունը նաև տեղեկացնում է, որ նախարարությունում գործում է թեժ գիծ` 59-01-02, 59-01- 04, 59-01-05 հեռախոսահամարներով և transport@mtc.am էլեկտրոնային հասցեով։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG