Ժամը 15:05-ի դրությամբ հայտնի է, որ Ռուսաստանի Տուլայի մարզում ճանապարհատրանսպորտային պատահարի հետևանքով զոհվել է 8 քաղաքացի, որոնցից 5-ի ինքնությունը ճշտվել է: Այդ մասին տեղեկացնում է Հայաստանի տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարությունը:
Ըստ հաղորդագրության, այդ 5 անձինք են՝ Սպարտակ Ցոլակի Նալբանդյանը (ծնվ. 1947 թ.), Գագիկ Գուրգենի Հակոբյանը (ծնվ. 1961թ.), Հրաչ Բադալյանը, Գագիկ Ստեփանյանը և Վաղուշ Ստեփանյանը: