Մատչելիության հղումներ

Փոխոստիկանապետը հանձնարարել է առավելագույն ուշադրություն դարձնել ընտրացուցակների ճշգրտմանը


Փոխոստիկանապետ Հունան Պողոսյան, արխիվ
Փոխոստիկանապետ Հունան Պողոսյան, արխիվ

Այսօր տեղի է ունեցել ՀՀ Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեի նախապատրաստման և անցկացման ոստիկանության օպերատիվ շտաբի հերթական նիստը, որը վարել է շտաբի պետ, ոստիկանության պետի առաջին տեղակալ Հունան Պողոսյանը:

Ըստ պաշտոնական հաղորդագրության՝ քննարկվել են Սահմանադրության հանրաքվեի նախապատրաստման փուլի մի շարք հարցեր:

«Հունան Պողոսյանը, մասնավորապես, խնդիր դրեց հետևողական լինել հանրաքվեի օրը ծառայություն կատարելու պատրաստվող ոստիկանների կողմից «Ընտրությունների ժամանակ ոստիկանության գործողությունների ուղեցույցի» դրույթների լիարժեք իմացության հարցում, ստորաբաժանումներում պարապմունքներ, ապա և ստուգումներ անցկացնել ծառայողների տեսական և գործնական պատրաստականությունն անհրաժեշտ մակարդակի հասցնելու համար»,- ասված է հաղորդագրությունում:

Ընդգծվել է, որ հանրաքվեի նախապատրաստման փուլում պետք է իրականացնել զանգվածային լրատվության միջոցների մշտադիտարկում, հետևել կազմակերպությունների և քաղաքացիների հայտարարություններին, բողոքներին ու դիտողություններին, համապատասխան ծառայություններում դրանք դարձնել պարտադիր քննարկման առարկա և հանդես գալ պարզաբանումներով:

Հունան Պողոսյանը հանձնարարել է առավելագույն ուշադրություն դարձնել հրապարակված նախնական ընտրական ցուցակների ճշգրտմանը, ընթացք տալ անճշտությունների վերաբերյալ բոլոր ահազանգերին, շարունակել ցուցակների ճշտման ուղղությամբ աշխատանքները։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG