Մատչելիության հղումներ

«Չեք անցկացնի» նախաձեռնությունը պատրաստվում է հանրահավաքի


Նախաձեռնության ակտիվիստները հավաստիացնում են, թե հոկտեմբերի 30-ին հարթակում կլինեն տարբեր քաղաքական ուժերի ներկայացուցիչներ:

Առայժմ հստակ չէ ՀԱԿ առաջնորդ, առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի մասնակցության հարցը:

Նախաձեռնության անդամներից Արշակ Մուսախանյանը «Ազատության» հետ զրույցում ասաց, որ հանրահավաքին մասնակցելու են Հայ ազգային կոնգրեսի, Հայաստանի ժողովրդական կուսակցության և Հիմնադիր խորհրդարանի ներկայացուցիչները․ - «Ես կարծում, որ ինչ-որ փուլից միգուցե նաև Լևոն Տեր-Պետրոսյանը հարթակ բարձրանա»:

Նախաձեռնությունն այսօր «ոչ» կարգախոսով թռուցիկներով հերթական իրազեկում անցկացրեց Երևանի փողոցներում: Ակտիվիստների խոսքով, նպատակը մեկն է՝ հասարակությաննը հնարավորինս ավելի մասնակից դարձնել այս գործընթացին ու բուն հանրաքվեին․ - «Իրազեկման ընթացքում ես զգում եմ, որ ընդհանրապես կա որոշակի անտարբերություն: Բայց հենց իրենք հասկանում են, որ հանրահավաքը, որ հրավիրում ենք, դա «ոչ»-ինն է, միանգամից զգում եմ, որ դրական արձագանք կա»:

Նախագծին ծանոթ քաղաքացիների մեծ մասի մոտ ընտրության հարցում հստակ դիրքորոշում արդեն կա, իսկ փոփոխություններից անտեղյակները նշում էին, թե դեկտեմբերի 6-ի հանրաքվեին մասնակցելու ցանկություն չունեն:

XS
SM
MD
LG