Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր աշխատանքային այցով մեկնում է Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորություն՝ մասնակցելու Վեսթմինսթրյան աբբայությունում վաղը կայանալիք՝ 1915 թվականի Հայոց ցեղասպանության նոր սրբադասված նահատակների հիշատակին նվիրված ոգեկոչման արարողությանը:
Հայաստանի նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչության փոխանցմամբ՝ Լոնդոնի եպիսկոպոս Ռիչարդ Չարթրեսի հետ արարողությունը կհանդիսապետի Գարեգին երկրորդ Ամենայն Հայոց կաթողիկոսը: