Մատչելիության հղումներ

Սերժ Սարգսյանը հանդիպել է ԱԷԱԽ նախագահ Ադոլֆ Բիրկհոֆերին


Լուսանկարը՝ նախագահի աշխատակազմի լրատվականի
Լուսանկարը՝ նախագահի աշխատակազմի լրատվականի

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր Կառավարության ընդունելությունների տանը հանդիպել է նախագահին կից ատոմային էներգետիկայի անվտանգության խորհրդի (ԱԷԱԽ) նախագահ Ադոլֆ Բիրկհոֆերի հետ:

Բիրկհոֆերը Հայաստանում է ԱԷԱԽ-ի հերթական՝ 14-րդ նիստին մասնակցելու նպատակով:

Հայաստանի նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչության փոխանցմամբ՝ Սարգսյանն ու Բիրկհոֆերն անդրադարձել են ՀԱԷԿ-ի անվտանգության մակարդակի բարձրացման ուղղությամբ իրականացված ծրագրային աշխատանքներին, ատոմային էլեկտրակայանի երկրորդ էներգաբլոկի շահագործման ժամկետի երկարաձգման ծրագրով նախատեսված միջոցառումներին, նաև՝ ՀԱԷԿ-ի նոր էներգաբլոկի կառուցման հետ կապված հարցերին, ՄԱԳԱՏԷ-ի հետ համագործակցությանը, այդ թվում՝ «ՕՍԱՐՏ» առաքելության շրջանակում:

Հանդիպումից հետո Հայաստանի նախագահը ԱԷԱԽ-ի նախագահի հետ Կառավարության ընդունելությունների տանը մասնակցել է Ատոմային էներգետիկայի անվտանգության խորհրդի նիստին և հանդես եկել բացման խոսքով:

Նիստի օրակարգի շրջանակում «ՀԱԷԿ» ընկերության գլխավոր տնօրենի պաշտոնակատար Մովսես Վարդանյանը խորհրդի անդամներին ներկայացրել է Հայկական ատոմային էլեկտրակայանի գործունեությունը:

Հայաստանի կառավարությանն առընթեր միջուկային անվտանգության կարգավորման պետական կոմիտեի նախագահ Աշոտ Մարտիրոսյանը զեկուցել է Հայաստանի միջուկային անվտանգությունը կարգավորող մարմնի հաշվետվությունը 2013-2015 թվականների ժամանակահատվածի համար, ինչից հետո տեղի են ունեցել ներկայացված զեկույցների վերաբերյալ քննարկումներ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG