Մատչելիության հղումներ

Նալբանդյանն ընդունել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին


Լուսանկարը՝ Հայաստանի արտգործնախարարության լրատվականի
Լուսանկարը՝ Հայաստանի արտգործնախարարության լրատվականի

Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանն այսօր ընդունել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովին (Ռուսաստան), Ջեյմս Ուորլիքին (Միացյալ Նահանգներ), Պիեռ Անդրիոյին (Ֆրանսիա) և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպշիկին:

Հայաստանի արտգործնախարարության փոխանցմամբ՝ հանդիպմանը «շարունակվել են քննարկումները ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացն առաջ մղելու շուրջ»։

Հայաստանի արտաքին գերատեսչության ղեկավարը միջնորդների ուշադրությունը հրավիրել է առ այն, որ նույնիսկ նախորդ ամիս եռանախագահների երկու հայտարարություններից հետո Ադրբեջանը շարունակել է Հայաստանի հետ սահմանին և Ղարաբաղի հետ շփման գծում հրադադարի ռեժիմի կոպիտ խախտումները։

«Ադրբեջանի կողմից սահմանային սադրանքները զուգորդվում են Բաքվում ամենաբարձր մակարդակով ռազմատենչ հայտարարություններով ու սպառնալիքներով, թշնամանքի և ատելության քարոզչությամբ։ Ադրբեջանի կողմից միջադեպերի քննության մեխանիզմ ստեղծելու համանախագահների հասցեական հրապարակային կոչի մերժումը վկայում է, որ Բաքուն ցանկանում է տապալել Հայաստանի և եռանախագահ երկրների ջանքերը՝ ուղղված ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ կարգավորմանը», - շեշտել է Նալբանդյանը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG