Մատչելիության հղումներ

Երևանում նշում են Մանուկ Աբեղյանի 150-ամյակը


Երևանի Պետական համալսարանում երկօրյա գիտաժողովով նշանավորվեց ականավոր գիտնական` հայագետ, գրականագետ, լեզվաբան Մանուկ Աբեղյանի ծննդյան 150-ամյակը:

Մեծանուն գիտնականն իր ժամանակին եղել է Պետհամալսարանի հիմնադիրներից մեկը: Նա դեռ 1918 թվականին է ներգրավված եղել ԵՊՀ-ի հիմնադրման գործում, որն իր ավարտին հասցվեց 1919-ին:

Գիտնականի թոռնուհին՝ գրականագետ Հասմիկ Աբեղյանը հրատարակել է «Օրերս ինձ հետ» հուշագրությունը, որտեղ, իր խոսքով ներկայացրել է Աբեղյանին ոչ թե որպես գիտնական, այլ՝ «մարդ, տան մարդ, մանկավարժ, պապիկ»:

Ռեպորտաժն ամբողջությամբ կարող եք լսել կցված աուդիո տարբերակով:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG