Հոկտեմբերի 22-ին Սյունիքի մարզի Սրաշեն համայնքում կայացավ նախկինում ականապատ, իսկ այժմ` անվտանգ 33 հազար քմ տարածքների հանձնման արարողությունը տեղական ինքնակառավարման մարմիններին:
Պաշտպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության հաղորդմամբ, արարողության ժամանակ The HALO Trust ականազերծող կազմակերպության հայաստանյան ծրագրի ղեկավար Յուրի Շահրամանյանը և ՀԱՓԿ ՊՈԱԿ-ի գործողությունների բաժնի ղեկավար Արա Մարտիրոսյանն անցկացրեցին կարճ բրիֆինգ, մասնակիցներին տեղեկացնելով մաքրված տարածքների ականազերծման և ստուգազննման աշխատանքների մեթոդների, հայտնաբերված և վնասազերծված ականների ու չպայթած զինամթերքների մասին: