Մատչելիության հղումներ

Սերժ Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Ֆրանսուա Օլանդին


Նախագահ Սերժ Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Ֆրանսիայի Հանրապետության նախագահ Ֆրանսուա Օլանդին՝ Բորդոյի մերձակայքում՝ Ժիրոնդում տեղի ունեցած աղետալի ավտովթարի կապակցությամբ, որն ավելի քան չորս տասնյակ անմեղ մարդկային զոհերի պատճառ է դարձել:

«Սերժ Սարգսյանը խորին ցավակցություն ու զորակցություն է հայտնել նախագահ Օլանդին, Ֆրանսիայի բարեկամ ժողովրդին և զոհվածների հարազատներին` մաղթելով համբերություն և ոգու արիություն»,- ասված է Հայաստանի նախագահի ուղերձում

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG