Մատչելիության հղումներ

Ավազակային հարձակում Էջմիածնում․ երկու անձ ձերբակալվել է


Քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչության Վաղարշապատի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ Էջմիածին քաղաքում հոկտեմբերի 20-ին տեղի ունեցած ավազակային հարձակման դեպքի առթիվ, որի շրջանակում ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել է առերևույթ հանցագործություն կատարած անձանց ինքնությունը։ Կան ձերբակալվածներ։

«Նախնական քննության տվյալներով՝ դիմակավորված երկու անձ հոկտեմբերի 20-ին՝ ժամը 23:30-ի սահմաններում, գույքն ավազակային հարձակմամբ հափշտակելու դիտավորությամբ, ապօրինի մուտք են գործել Էջմիածին քաղաքի բնակիչ Ս. Սողբաթյանի բնակարան և որպես զենք օգտագործվող դանակի գործադրմամբ սպառնալիքներ տալով, նրա առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելով՝ հափշտակել են զգալի չափերի կանխիկ գումար և բջջային հեռախոս, որից հետո դիմել են փախուստի», - ասված է Հայաստանի քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի հաղորդագրությունում:

Դեպքի առթիվ Քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչության Վաղարշապատի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ Քրեական օրենսգրքի 175-րդ հոդվածի («Ավազակություն») 2-րդ մասի 1-ին, 3-րդ և 4-րդ կետերով:

Ձեռնարկված քննչական և օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է առերևույթ հանցագործություն կատարած անձանց ինքնությունը։ Ավազակային հարձակում կատարելու կասկածանքով ձերբակալվել է Էջմիածին քաղաքի երկու բնակիչ։

Կատարված քննչական փորձարարության ժամանակ հայտնաբերվել է երկու սև դիմակ և հանցագործության գործիք հանդիսացող դանակը:

Նախաքննությունը շարունակվում է։ Ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական և դատավարական գործողություններ՝ դեպքի բոլոր հանգամանքների բազմակողմանի, օբյեկտիվ և լրիվ հետազոտումն ապահովելու ուղղությամբ, նշված է հաղորդագրությունում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG