Գյուղատնտեսության նախարարության օպերատիվ տվյալներով, Հայաստանում 2015 թվականին այսօրվա դրությամբ արտադրվել է շուրջ 301 հազար տոննա խաղող՝ նախորդ ամբողջ տարվա 261 հազար տոննայի դիմաց։
Գյուղնախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի փոխանցմամբ, հոկտեմբերի 22-ի դրությամբ մթերվել է 209 հազար տոննա խաղող՝ նախորդ ամբողջ տարվա 184 հազար տոննայի դիմաց, արտահանվել է 8 հազար տոննա՝ նախորդ տարվա նույն ժամամանակահատվածի 5 հազար 200 տոննայի դիմաց։
Խաղողի բերքահավաքի, ինչպես նաև մթերման և արտահանման աշխատանքներն ընթացքի մեջ են, ասված է հաղորդագրությունում: