Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը կոչ է արել Արևմուտքին չխառնել քաղաքականությունը սպորտի հետ, ինչը հակասում է օլիմպիական շարժման փիլիսոփայությանը:
Ռուսաստանում կանցկացվի ֆուտբոլի աշխարհի 2018 թվականի առաջնությունը, որը որոշ օտարերկրյա օրենսդիրներ հորդորում են բոյկոտել՝ ուկրաինական ճգնաժամի պատճառով:
Միջազգային օլիմպիական կոմիտեի նախագահ Թոմաս Բախը, արձագանքելով Պուտինի հայտարարությանը, ավելացրել է՝ բոյկոտի որևէ ձև խտրականություն է և հակասում է օլիմպիական ոգուն: