Հոկտեմբերի 21-ին և լույս 22-ի գիշերը Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի զորքերի շփման գծում հակառակորդի կողմից հրադադարի ռեժիմը խախտվել է շուրջ 60 անգամ, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 900 կրակոց: Այդ մասին հայտնում է Լեռնային Ղարաբաղի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը:
Հաղորդագրության համաձայն, հակառակորդը հրադադարը խախտել է նաև 60 միլիմետրանոց ականանետից՝ հայկական դիրքերի ուղղությամբ արձակելով 3 արկ:
«Պաշտպանության բանակի առաջապահ զորամասերը համարժեք պատասխան են տվել հակակառակորդի նախահարձակ գործողություններին և շարունակում են շփման գծի ողջ երկայնքով վստահորեն իրականացնել մարտական հերթապահություն», - փոխանցում է Լեռնային Ղարաբաղի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը: