Լատվիան պատնեշ կկառուցի Ռուսաստանի հետ սահմանին՝ կանխելով ապօրինի ներգաղթյալների մուտքը Եվրամիության անդամ բալթյան երկիր:
Լատվիայի ներքին գործերի նախարարության խոսնակի փոխանցմամբ՝ պատնեշը կձգվի 270-կիլոմետրանոց սահմանի ընդհանուր առմամբ 90 կիլոմետր երկարությամբ հատվածներում, նաև կտեղադրվեն բարձրտեխնոլոգիական սենսորներ:
Միայն այս տարի Ռուսաստանից Լատվիայի տարածք են ներթափանցել մոտ 300 միգրանտներ՝ հիմնականում Վիետնամից, Իրաքից և Սիրիայից: