Մատչելիության հղումներ

Սիրիայի նախագահը այցելել է Մոսկվա


Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ողջունում է Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադին Կրեմլում, Մոսկվա, 20-ը հոկտեմբերի, 2015թ.
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ողջունում է Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադին Կրեմլում, Մոսկվա, 20-ը հոկտեմբերի, 2015թ.

Երեկ երեկոյան Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադը ժամանել է Մոսկվա։ Ռուսաստանյան «Նովոստի» լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ասադը բանակցություններ է ունեցել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։

«Երեկ երեկոյան աշխատանքային այցով Մոսկվա է ժամանել Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադը։ Պուտինի հետ տեղի են ունեցել բանակցություններ՝ և՛ նեղ, և՛ ընդլայնված կազմով», - հաղորդում է «Նովոստի»-ին՝ վկայակոչելով Ռուսաստանի նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովին։

Պեսկովի խոսքով՝ սիրիական պատվիրակության հետ ընդլայնված կազմով բանակցություններին մասնակցել է Ռուսաստանի բարձրաստիճան ղեկավարությունը։

«Բանակցությունները բավական երկար են տևել, իսկ թեման միանշանակ հասկանալի է», - ասել է Ռուսաստանի նախագահի մամուլի խոսնակը՝ նշելով. - «Իհարկե քննարկվել են ահաբեկչության, ծայրահեղական խմբավորումների դեմ պայքարին, Սիրիայում ռուսական կողմի ցուցաբերած ռազմական աջակցությանը վերաբերող հարցեր»։ «Նախագահին մանրամասն ներկայացվել է Սիրիայում տիրող իրավիճակն ու և Սիրիայի հետագա ծրագրերը», - ասել է Պեսկովը՝ չհստակեցնելով, թե քննարկվել է արդյոք Ասադի հետագա գործունեության հարցը։

Նշենք, որ սա Ասադի առաջին արտասահմանյան այցն է 2011 թվականից հետո։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG