Հայաստանի ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի երեկվա հրամանով` աշխատանքից ազատվել է Ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության պետ Միշա Սարդարյանը: Այդ մասին «Ազատության»-ը փոխանցեցին Ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչությունից։
Ոստիկանությունից հայտնեցին նաև, որ անձնագրային և վիզաների վարչության նոր պետ է նշանակվել նույն վարչության պետի տեղակալ, ոստիկանության փոխգնդապետ Մնացական Բիչախչյանը։
Միշա Սարդարյանը Ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության պետի պաշտոնը զբաղեցնում էր 2014 թվականի հունիսից։