Այսօր ՖԻՖԱ-ի գործադիր հանձնաժողովը կայացրել է որոշում՝ մերժելով ֆուտբոլային սկանդալի պատճառով նախագահի ընտրությունները հետաձգելու առաջարկը:
Ըստ հաղորդագրության, ՖԻՖԱ-ի նախագահի ընտրությունները տեղի կունենան փետրվարի 26-ին:
Սեպտեմբերին Էթիկայի հանձնաժողովը որոշել էր 90 օրով կասեցնել ՖԻՖԱ-ի նախագահի պաշտոնակատար, կոռուպցիոն մեղադրանքով քրեական գործում ներգրավված Զեպ Բլատերի, ՈւԵՖԱ-ի ղեկավար Միշել Պլատինիի և ՖԻՖԱ-ի գլխավոր քարտուղար Ջերոմ Վալցկեի լիազորությունները: