«Ազերթաջ» գործակալության տեղեկություններով, Իլհամ Ալիևի հրամանագրով Ադրբեջանի ազգային անվտանգության նախարարի առաջին տեղակալ և նախարարի պաշտոնակատար է նշանակվել երկրի արդարադատության փոխնախարար, քրեակատարողական ծառայության պետ Մադաթ Գուլիևը:
Ադրբեջանական հատուկ ծառայությունների ղեկավարի պաշտոնը թափուր էր մնացել նախկին նախարար Էլդար Մահմուդովի` շաբաթ օրը տեղի ունեցած անակնկալ պաշտոնանկությունից հետո: Դրան հետևել էին անվտանգության նախարարության մոտ մեկ տասնյակ աշխատակցիների ձերբակալությունները: