Կանադայում խորհրդարանական ընտրություններում հաղթել է Ջասթին Թրյուդոյի գլխավորած Լիբերալ կուսակցությունը:
Երկրի վարչապետի պաշտոնում Թրյուդոն կփոխարինի այն 9 տարի զբաղեցրած Սթիվեն Հարփերին, ով արդեն ընդունել է իր գլխավորած Պահպանողական կուսակցության պարտությունը:
Հարփերը հայտարարել է նաև, որ անմիջապես հրաժարվում է կուսակցության ղեկավարի պաշտոնից: