Այսօր Հանրապետական կուսակցությունը (ՀՀԿ) գործադիր մարմնի նիստ է հրավիրել, որը վարելու է Հայաստանի նախագահ, իշխող կուսակցության առաջնորդ Սերժ Սարգսյանը։ Այդ մասին տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով ՀՀԿ կազմակերպչական հանձնաժողովի նախագահ Ռուբեն Թադևոսյանին։
Հանրապետականի գործադիր մարմնի նիստերի օրակարգը ձևավորվում է տեղում՝ կուսակցության ղեկավարի և գործադիր մարմնի անդամների առաջարկների հիման վրա:
Ըստ նույն աղբյուրի, ակնկալվում է, որ այսօրվա նիստի ընթացքում քննարկվելու են սահմանադրական բարեփոխումների նախագծի հանրաքվեին ընդառաջ քարոզարշավի հետ կապված հարցեր:
Նշենք, որ ՀՀԿ գործադիր մարմնի նիստերը հիմնականում անցկացվում են շաբաթվա երկրորդ կեսին։