Մատչելիության հղումներ

Հունգարիան դարձյալ փակել է Խորվաթիայի հետ սահմանը


Փախստականների հոսքը դեպի եվրոպական երկրներ չի դադարում, արխիվ
Փախստականների հոսքը դեպի եվրոպական երկրներ չի դադարում, արխիվ

Եվրոպայում ապաստան փնտրող բազմաթիվ միգրանտներ Խորվաթիայից փորձում են անցնել Սլովենիա: Այսօր նրանք ավտոբուսներով հասել են երկու երկրների միջև սահմանին, որտեղ Սլովենիայի իշխանությունները նրանցից պահանջել են գրանցվել: Միգրանտներն այս երթուղին են ընտրել, որովհետև Հունգարիան նախօրեին կրկին փակել է Խորվաթիայի հետ սահմանը:

Սլովենիան դադարեցրել է երկաթուղային հաղորդակցությունը Խորվաթիայի հետ՝ կանխելու համար գնացքներով տեղաշարժվող միգրանտների հոսքը:

Ուրբաթ օրը Բրյուսելում Եվրամիությունը և Թուրքիան համաձայնեցրել են գործողությունների նախնական պլանը, որով նախատեսվում է օգնություն տրամադրել Թուրքիային՝ այդ երկրից Եվրոպա միգրանտների հոսքը կասեցնելու համար:

«Ամնեսթի Ինթերնեշնլ» միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը քննադատել է այս պայմանավորվածությունը, որը, կազմակերպության գնահատմամբ, միգրանտներին Թուրքիայում պահելու մասին է: «Ամնեսթի Ինթերնեշնլ»-ը Եվրամիությանը կոչ է արել ապահովել միգրանտների անվտանգ և օրինական մուտքը Եվրոպա:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG