Մատչելիության հղումներ

Շվեյցարիան 6 ամսվա ընթացքում կտեղեկացնի «Փերինչեքն ընդդեմ Շվեյցարիայի» գործով իր կատարելիք քայլերի մասին


Շվեյցարիայի արդարադատության և ոստիկանության դաշնային դեպարտամենտը հայտարարությամբ է հանդես եկել «Փերինչեքն ընդդեմ Շվեյցարիայի» գործով Մարդու իրավունքների եվրոպական դատարանի 2015 թվականի հոկտեմբերի 15-ի վճռի վերաբերյալ:

«Մեծ պալատի այս վճիռը հաստատում է այն կարևորությունը, որ Եվրոպական դատարանը տալիս է խոսքի ազատությանը: Առայժմ շատ վաղ է կանխատեսել այս վճռի իրավական հետևանքները: Անհրաժեշտ է վճռի համակողմանի և համապարփակ վերլուծություն, մինչև հայտնի կդառնա, թե արդյոք դրա կատարումը Շվեյցարիայից կպահանջի օրենքի ավելի զուսպ կիրառում:

Առավելագույնը 6 ամսվա ընթացքում Շվեյցարիան կտեղեկացնի Եվրոպայի խորհրդին, թե ինչ քայլեր է մտադիր ձեռնարկել: Զեկույցը կներկայացնի այն գործողությունները, որոնք Շվեյցարիան իրականացրել է կոնկրետ այս գործով ոտնահարված իրավունքները վերականգնելու, ինչպես նաև նման խախտումները հետագայում կանխելու ուղղությամբ», -ասված է հայտարարությունում:

Եվրոպական դատարանը 2015 թվականի հոկտեմբերի 15-ին «Փերինչեքն ընդդեմ Շվեյցարիայի» գործով վճիռ կայացրեց՝ հօգուտ թուրք ազգայնական գործիչ Դողու Փերինչեքի։ Մարդու իրավունքների եվրոպական դատարանը վճռեց, որ Շվեյցարիան խախտել է Դողու Փերինչեքի խոսքի ազատության իրավունքը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG