Մատչելիության հղումներ

Հայաստանն ու Իրանը աշխատանքներ են տանում Պարսից ծոցից Սև ծով միջանցքի ստեղծման ուղղությամբ


Մեղրու անցակետը Իրան - Հայաստան սահմանին, արխիվ
Մեղրու անցակետը Իրան - Հայաստան սահմանին, արխիվ

Հայաստանն ու Իրանը աշխատանքներ են տանում Պարսից ծոցից Սև ծով, իսկ այնտեղից էլ Բուլղարիա տրանսպորտային միջանցքի ստեղծման ուղղությամբ:

«Սա կարևոր է նաև Հայաստանի համար, քանի որ այն ելք չունի դեպի ծով և կարող է օգտագործել այս միջանցքը Պարսից ծով դուրս գալու համար: Մենք նույնպես կարող ենք օգտագործել այս միջանցքը՝ Հայաստանի ու Վրաստանի տարածքները, դուրս գալու Սև ծով», - այսօր «Ազատության» հետ զրույցում ասաց Իրանի տրանսպորտի նախարար Աբաս Ահմադ Ախունդին, ով Հայաստան է եկել Իրանի առաջին փոխնախագահի գլխավորած պատվիրակության կազմում: - «Այս նպատակով քառակողմ համագործակցության մասին է խոսվել՝ Իրան, Հայաստան, Վրաստան և Բուլղարիա», - հավելեց Ախունդին:

Իրանցի պաշտոնյայի խոսքով, հայկական կողմի հետ քննարկվել են նաև երկու երկրները կապող ավտոմայրուղու վերանորոգման և երկաթգծի կառուցման հարցերը:

«Մենք վստահեցրեցինք հայկական կողմին, որ մենք կկառուցենք մեր հատվածը, երբ Հայաստանը կառուցի երկաթուղու իր մասի առնվազն մեկ երրորդը», - նշեց Իրանի տրանսպորտի նախարարը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG