Հոկտեմբերի 14-ին և լույս 15-ի գիշերը Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի զորքերի շփման գծում հակառակորդի կողմից հրադադարի ռեժիմը հիմնականում խախտվել է դիպուկահար և հրաձգային զինատեսակներից: Այդ մասին հայտնում է Լեռնային Ղարաբաղի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը։
«Պաշտպանության բանակի առաջապահ ստորաբաժանումները հավատարիմ են մնացել հրադադարի պահպանման ռեժիմին և կանխարգելիչ քայլերի դիմել խիստ անհրաժեշտության դեպքում», - ասված է հաղորդագրությունում։