Մատչելիության հղումներ

Հանրաքվեն դիտարկելու հրավերներ՝ խորհրդարանական կառույցներին


Ընտրություններ Հայաստանում, արխիվ
Ընտրություններ Հայաստանում, արխիվ

Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանը խորհրդարանի անունից հրավերներ է ուղարկել ԱՊՀ-ի միջխորհրդարանական վեհաժողովի խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոյին, Եվրոպական խորհրդարանի նախագահ Մարտին Շուլցին, ԵԱՀԿ-ի խորհրդարանական վեհաժողովի նախագահ Իլկկա Կաներվային և Եվրոպայի խորհրդի Խորհրդարանական վեհաժողովի նախագահ Անն Բրասերին՝ հրավիրելով այդ խորհրդարանական կառույցներին դիտարկելու դեկտեմբերի 6-ին Հայաստանում անցկացվող սահմանադրական փոփոխությունների հանրաքվեն:

Հրավերների նպատակը, Ազգային ժողովի հասարակայնության հետ կապերի վարչության հաղորդագրության համաձայն, հանրաքվեն «առավել բաց, թափանցիկ և ժողովրդավարական չափանիշներին համապատասխան անցկացնելն» է։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG