Մատչելիության հղումներ

Ֆրանսիայի եվրոպական հարցերի պետքարտուղարը ողջունում է ՀՀ-ԵՄ նոր բանակցությունները


Հարլեմ Դեզիր, արխիվ
Հարլեմ Դեզիր, արխիվ

Ֆրանսիայի եվրոպական հարցերի պետքարտուղար Հարլեմ Դեզիրը ողջունում է հոկտեմբերի 12-ին ԵՄ արտաքին գործերի խորհրդի ժողովի կողմից մանդատի հաստատումը, որով Եվրահանձնաժողովը լիազորվում է բանակցություններ սկսել ԵՄ-Հայաստան համագործակցության վերաբերյալ շրջանակային համաձայնագիր կնքելու նպատակով:

«Սույն որոշումը կարևոր փուլ է Եվրամիության և 2009 թվականից Արևելյան գործընկերության մասնակից Հայաստանի հարաբերությունների համար: Համաձայն Ֆրանսիայի կողմից սատարված բացառիկ ասոցացման բանաձևի, ապագա համաձայնագիրը պետք է հնարավորություն ընձեռի ամրապնդելու տնտեսական, քաղաքական և մշակութային շփումները Եվրամիության և Հայաստանի միջև, միաժամանակ հարգելով Եվրասիական տնտեսական միությանը անդամակցելու Հայաստանի որոշումը»,- ասված է Դեզիրի հայտարարությունում, որը տարածել է Հայաստանում Ֆրանսիայի դեսպանատունը։

Վստահելով այդ բանակցությունների նկատմամբ հայկական իշխանությունների կառուցողական ներգրավվածությանը, Եվրոպական հարցերի պետքարտուղարը կոչ է անում արագ կնքել այդ համաձայնագիրը և վերահաստատում է Ֆրանսիայի պատրաստակամությունը՝ օժանդակել Հայաստանին երկրի արդիականացման և տնտեսական զարգացման համար անհրաժեշտ բարեփոխումների իրականացման գործում։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG