Մատչելիության հղումներ

Նոր համաձայնագրի շուրջ ԵՄ-Հայաստան բանակցությունները կմեկնարկեն մինչև տարեվերջ


Հայասդտանի և Եվրամիության դրոշները, արխիվ
Հայասդտանի և Եվրամիության դրոշները, արխիվ

Եվրամիության արտաքին հարաբերությունների խորհուրդը երեկ Եվրոպական հանձնաժողովին և Եվրամիության բարձր ներկայացուցչին լիազորել է Հայաստանի հետ բանակցություններ սկսել նոր, համապարփակ և իրավական ուժ ունեցող համաձայնագրի շուրջ և ընդունել է բանակցությունների համար համապատասխան մանդատ:

Այս համաձայնագիրը, Հայաստանում Եվրամիության պատվիրակության հաղորդագրության համաձայն, կփոխարինի Եվրամիության և Հայաստանի միջև կնքված Գործընկերության և համագործակցության մասին ներկայիս համաձայնագիրը:

Եվրոպական միությունը իր պատրաստակամությունն է հայտնում շարունակել զարգացնել և ամրապնդել Հայաստանի հետ իր համագործակցությունը Արևելյան գործընկերության շրջանակում երկուստեք հետաքրքրություն ներկայացնող բոլոր ոլորտներում: Ակնկալվում է, որ բանակցությունները պաշտոնապես կմեկնարկեն մինչ 2015 թվականի ավարտը, ասված է Եվրամիության հաղորդագրությունում:


Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG