Իրաքի կառավարությունը պնդում է, որ այսօր երկրի ռազմաօդային ուժերի կողմից իրականացված գործողությունների արդյունքում հաջողվել է լուրջ վնաս հասցնել «Իրաքի և Սիրիայի իսլամական պետություն» խմբավորման առաջնորդ Աբու Բաքր Ալ-Բաղդադիին տեղափոխող ավտոշարասյանը:
Իրաքի կառավարությանը նշում է, որ առայժմ անհայտ է, թե ինչ վիճակում է գտնվում «Իսլամական պետության» ղեկավարը, արդյո՞ք նա տուժել է օդային այդ հարվածների արդյունքում, թե ոչ:
Reuters-ի տեղեկություններով Ալ-Բաղդադին ուղևորվում էր Քերբելա քաղաք` «Իսլամական պետության» հրամանատարների խորհրդակցությանը մասնակցելու նպատակով: