Հյուսիսատլանտյան դաշինքը գնահատում է Վրաստանի առաջընթացը: Այս մասին Վրաստան-ՆԱՏՕ հանձնաժողովի նիստի ժամանակ հայտարարել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը՝ վկայակոչելով այդ երկրի զինված ուժերի արդիականացումը և անկախ դատական համակարգի ձևավորմանը միտված բարեփոխումները:
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը օգոստոսի 26-ին ժամանել էր Վրաստան՝ մասնակցելու ՆԱՏՕ-Վրաստան համատեղ ուսումնական կենտրոնի բացմանը: Վրաստանի իշխանությունները հայտարարել են, որ այդ կենտրոնը ռազմակայան չէ և ուղղված չէ Ռուսաստանի դեմ: Այդուհանդերձ, Մոսկվան քանիցս մտահոգություն է արտահայտել դրա բացման կապակցությամբ: