Մինսկում երեք տարվա ընդմիջումից հետո վերաբացվեց Ղրղըզստանի դեսպանությունը:
Ղրղըզստանը իր դեսպանին Բելառուսից հետ էր կանչել 2012 թվականին, երբ պաշտոնական Մինսկը հրաժարվեց արտահանձնել Ղրղըզստանից փախած նախկին նախագահ Կուրմանբեկ Բակիևին և նրա ընտանիքի անդամներին:
Հայրենիքում Բակիևը հեռակա կարգով դատապարտվել է ցմահ ազատազրկման՝ 2010 թվականին Բիշքեկում տեղի ունեցած անկարգությունների ընթացքում 100 ցուցարարների սպանություններին առնչություն ունենալու մեղադրանքով: