Այսօր Ստոկհոլմում հրապարակվել են ֆիզիոլոգիայի և բժշկագիտության ոլորտում Նոբելյան մրցանակի դափնեկիրների անունները:
Շվեդական Նոբելյան կոմիտեի որոշման համաձայն՝ 2015 թվականի մրցանակակիրներ են դարձել իռլանդացի Ուիլյամ Քեմփբելը, Ճապոնիան ներկայացնող Սատոշի Օմուրան և Տու Յոույոն` Չինաստանից:
Գիտնականներն այս մրցանակին արժանացել են ինֆեկցիոն հիվանդությունների դեմ պայքարի ընթացքում ներդրած ավանդի համար: