Մատչելիության հղումներ

Կառավարությունը հավանություն տվեց 2016 թվականի պետական բյուջեի նախագծին


Հայաստանի կառավարության շեքնը
Հայաստանի կառավարության շեքնը

Այսօր կառավարությունը հավանություն է տվել Հայաստանի 2016 թվականի պետական բյուջեի նախագծին, որի համաձայն համախմբված բյուջեն կկազմի եկամուտների գծով՝ 1.183 միլիարդ դրամ, ծախսերի գծով 1.373.7 միլիարդ դրամ, պակասուրդը՝ 190.7 միլիարդ դրամ:

Կառավարության տեղեկատվության և հասարակայության հետ կապերի վարչության փոխանցմամբ՝ Հայաստանի պետբյուջեի նախագծով ՀՆԱ-ի իրական աճը կանխատեսվում է 2.2 տոկոս, գնաճը՝ 4 +/-1.5 տոկոս, դեֆիցիտը՝ 3.5 տոկոս:

Ֆինանսների նախարարին հանձնարարվել է անհրաժեշտության դեպքում նախագծում կատարել շտկումներ և ներկայացնել կառավարության աշխատակազմ, որտեղից նախագծի լրամշակված տարբերակը սահմանված կարգով կներկայացվի Ազգային ժողով:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG