Կիրակի օրվա ընթացքում և անցած գիշեր «ռազմաճակատի տարբեր հատվածներում ծանր մարտերում» զոհվել են ադրբեջանական բանակի զինծառայողներ Ռաուֆ Վելիևը, Նեման Ահմեդզադեն և Զոհրաբ Մուստաֆազադեն: Այդ մասին հայտնում է APA լրատվական գործակալությունը՝ վկայակոչելով Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը:
Բաքվի պնդմամբ՝ ադրբեջանական զինուժը «կանխել է շփման գծում ակտիվացման թշնամու փորձը», և հայկական կողմը ևս զոհեր ու վիրավորներ ունի:
Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի ռազմական գերատեսչությունները, սակայն, հայկական կողմի նման «կորուստների» մասին ոչինչ չեն հաղորդում: