Մատչելիության հղումներ

Լավրովը՝ միջնորդներին․ «Կարող ենք ավելին անել ղարաբաղյան գործընթացում»


Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրով, արխիվ
Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրով, արխիվ

ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահները նվիրված են Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցում նոր լուծումների որոնման և արդեն ձեռք բերված լուծումների իրականացման գործընթացին: Այդ մասին հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը՝ երեկ Նյու Յորքում ՄԱԿ-ի կենտրոնակայանում բացելով համանախագահների հետ հանդիպումը:

«Ես շատ ուրախ եմ, որ ստեղծվեց այս հնարավորությունը՝ ստուգելու ժամացույցները և համոզվելու, որ մենք ավելին կարող ենք անել՝ ի լրումն արդեն ընդունված քայլերի, առաջ շարժվելու համար ղարաբաղյան կարգավորման գործընթացում», - ռուսաստանյան «Նովոստի» լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ասել է Լավրովը:

«Համանախագահ երկրներից յուրաքանչյուրը նվիրված է այդ գործընթացին՝ խոսենք մենք այդ ուղղությամբ ֆրանսիական կամ ամերիկյան նախաձեռնության, կամ էլ Ռուսաստանի ջանքերի մասին, հաշվի առնելով մեր հարաբերությունները Հայաստանի և Ադրբեջանի հետ», - ընդգծել է Ռուսաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG