Մատչելիության հղումներ

Բաքուն շփման գծում միջադեպերի հետաքննման մեխանիզմների ստեղծման պայմաններ է առաջադրում


Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարով, արխիվ
Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարով, արխիվ

«Բաքուն կարող է դիտարկել շփման գծում միջադեպերի հետաքննման մեխանիզմների ստեղծման խնդիրը, եթե այն չի արդարացնելու ադրբեջանական տարածքների օկուպացումը», - contact.az-ի փոխանցմամբ՝ ասել է Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը:

«Այդ մեխանիզմների ստեղծումը կարող է դիտարկվել միայն այն դեպքում, եթե այն չի ծառայելու այժմյան ստատուս քվոյի պահպանմանը, որը չեն ընդունում համանախագահները, և չի արդարացնելու օկուպացումը», - հայտարարել է Մամեդյարովը:

ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահները, հիշեցնենք, երեկ կոչ արեցին Հայաստանի և Ադրբեջանի նախագահներին ընդունել ԵԱՀԿ-ի՝ հրադադարի խախտումները հետաքննելու մեխանիզմ։

«Առանց նման մեխանիզմի կողմերը կշարունակեն իրար մեղադրել հայ-ադրբեջանական սահմանին և շփման գծում մահացու հարձակումներ նախաձեռնելու մեջ։ Հայաստանը համաձայնել է քննարկել այդ մեխանիզմի դետալները, և մենք կոչ արեցինք Ադրբեջանին նույն կերպ վարվել», - Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հետ հանդիպումներից հետո հայտարարեցին Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովը (Ռուսաստան), Ջեյմս Ուորլիքը (ԱՄՆ) և Պիեռ Անդրիոն (Ֆրանսիա)։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG