Մամուլի ուշադրության կենտրոնում «Ժառանգության» պատգամավոր Զարուհի Փոստանջյանին Ազգային անվտանգության ծառայության ուղղած զգուշացում-հայտարարությունն է: Թերթերն անդրադառնում են նաև ԱՄՆ-ի դեսպան Ռիչարդ Միլսի՝ Հայաստանում կոռուպցիայի դեմ պայքարի անհրաժեշտության մասին հայտարարություններին և ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանի՝ «Ոչ»-ի շարժմանը տված գնահատականներին: