Ռուսաստանի մայրաքաղաքում վերականգնողական աշխատանքների ավարտից հետո այսօր տեղի կունենա գլխավոր մզկիթի բացման արարողությունը, որին ներկա կգտնվեն մահմեդական երկրների բարձրաստիճան պաշտոնյաներ, այդ թվում՝ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը, ինչպես նաև Պաղեստինի առաջնորդ Մահմուդ Աբբասը:
Երեկ Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ արարողությանը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի մասնակցության հարցը դեռ քննարկվում է: Հայտնի է, որ Մոսկվայում տեղի կունենա Պուտին - Էրդողան հանդիպում:
Վեց հարկից բաղկացած նոր մզկիթում կարող է տեղավորվել շուրջ 10 հազար հավատացյալ: Այն մեծությամբ երրորդ մզկիթն է Ռուսաստանում:
Բացման արարողությունը տեղի է ունենում Ղուրբան Բայրամ մուսուլմանական տոնի նախօրեին:
Իսլամը Ռուսաստանում երկրորդ ամենատարածված կրոնն է՝ քրիստոնեությունից հետո, այն ունի 15-23 միլիոն հետևորդ: