Մատչելիության հղումներ

Մահացել է էներգետիկայի և բնական պաշարների նախկին նախարար Արմեն Մովսիսյանը


Արմեն Մովսիսյան, արխիվ
Արմեն Մովսիսյան, արխիվ

53 տարեկանում մահացել է Հայաստանի էներգետիկայի և բնական պաշարների նախկին նախարար, նախագահի խորհրդական Արմեն Մովսիսյանը:

«Արմենպրես»-ը, վկայակոչելով ՀՀԿ գործադիր մարմնի անդամ Ռուբեն Թադևոսյանին, նշում է, Մովսիսյանը բուժման կուրսեր էր անցում Գերմանիայում: Նրա աճյունն առաջիկա օրերին կտեղափոխվի Երևան: Հոգեհանգստի, հուղարկավորության հետ կապված մանրամասները դեռ հայտնի չեն:

Արմեն Մովսիսյանի մահվան կապակցությամբ ցավակցություններ են հայտնել նախագահ Սերժ Սարգսյանը, Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանը:

Արմեն Մովսիսյանը ծնվել է Կապան քաղաքում: 2000-2001 թվականներին նշանակվել է էներգետիկայի նախարարի տեղակալ, 2001 թվականի հուլիս-դեկտեմբերին զբաղեցրել է կառավարությանն առընթեր ջրային տնտեսության պետական կոմիտե նախագահի տեղակալի պաշտոնը, այնուհետև նշանակվել է էներգետիկայի, իսկ 2008-ի ապրիլին՝ էներգետիկայի և բնական պաշարների նախարարի պաշտոնում, որը զբաղեցրել է մինչև 2014-ի ապրիլի 30-ը։ Անցած տարվա մայիսի 7-ին նշանակվել է Հայաստանի նախագահի խորհրդական։ Իշխող Հանրապետական կուսակցության անդամ էր: Ամուսնացած էր, ուներ երկու զավակ։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG