Մատչելիության հղումներ

Ազատամարտիկը պնդում է, որ իրեն ծեծել է Ռուբեն Հայրապետյանի թիկնազորի անդամը


Սմբատ Հակոբյանը հիվանդանոցում, 22-ը սեպտեմբերի, 2015թ.
Սմբատ Հակոբյանը հիվանդանոցում, 22-ը սեպտեմբերի, 2015թ.

Երեկ դաժան ծեծի ենթարկված ազատամարտիկ Սմբատ Հակոբյանը քիչ առաջ հայտարարեց, որ իրեն ծեծի է ենթարկել Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանի թիկնազորի անդամներից Տիգրան անունով մեկը, նշելով, որ ծեծողներից միայն նրան է ճանաչել։

«Չեմ կարող հստակ ասել` Տիգրանն այսօր էլ Հայրապետյանի թիկնապահն է, թե ոչ», - հիվանդանոցում լրագրողների հետ զրույցում նշեց Հակոբյանը։

Նա հավելեց, որ երկու ամիս առաջ Ռուբեն Հայրապետյանի հետ ունեցել է փոքրիկ քաղաքական բանավեճ։ Ըստ Հակոբյանի, Հայրապետյանը բանավեճի վերջում ասել է. - «Դե սպասի կտեսնես»։

Մանրամասներն՝ ավելի ուշ

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG